Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2022 : 11-57

Փառուխից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։

Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29122անգամ
Վերջին լուրեր