26 / Մարտ / 2022 : 10-23

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային ՂարաբաղիՓառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ մտահոգությամբ է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ եւ կոչ է արել անհապաղ վերականգնել գազմատակարարումը։

«Եվրոպայի հարցերով եւ արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ եւ կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիան մշտական ​​կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելու երկխոսությանն ու տարբեր քննարկվող հարցերի շուրջ առաջընթացին, ասվում է հայտարարության մեջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19612անգամ
Վերջին լուրեր