Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մարտ / 2022 : 14-46

Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց նախնական դիրքերը. Մենենդես

Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։

Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Ես կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել իրենց չհրահրված հարձակումները»,- նշված է գրառման մեջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13974անգամ
Վերջին լուրեր