Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մարտ / 2022 : 15-15

Բաքուն Մոսկվային խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը

Ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին հասցված հարվածների վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարության առնչությամբ Բաքուն խնդրել է «ճիշտ անվանել Ադրբեջանի տարածքները»։

Այս մասին հայտնում է RBK-ն՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն իր ափսոսանքն է հայտնել՝ կապված ՌԴ ռազմական գերատեսչության կողմից ադրբեջանական զինուժի գործողությունների մասին տեղեկատվության հրապարակման և միայն մի կողմից տվյալների արտացոլման առնչությամբ։

ՌԴ ՊՆ հայտարարության պատասխանը հրապարակված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության կայքում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 57151անգամ
Վերջին լուրեր