29 / Մարտ / 2022 : 13-32
Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրել է․
«Ինչ զարգացումների սպասել
Աշխարհը մտել է արտահերթ փոփոխությունների փուլ և Հայաստանում նույնպես ամեն ինչ լինելու է արտահերթ։ Աշխարհակարգը ենթարկվում է արտահերթ փոփոխությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների արտահերթ վերանայման։ Լինելու են արտահերթ ճգնաժամներ։ Ուկրաինայի տարածքում արտահերթ ձևավորվելու են նոր պետություններ։
Անմտություն է կարծել, թե Հարավային Կովկասը և Հայաստանը չեն ենթարկվելու արտահերթ փոփոխությունների։ Ցավոք, աշխարհի մեծ փոփոխությունները սկսվեցին փոքր Հայաստանից ու Արցախից։ Այդպես չպետք է լիներ։
Մի փոքր խելամտություն, մի փոքր պետական մտածողություն, և չէր լինի պատերազմը։ Ցավոք, փողոցից եկած հորդաները սա չունեին, իսկ երկրում չգործեցին պետական զսպման ինստիտուտները։ Տարածաշրջանի զարգացումներում փոփոխոթյուններն անխուսափելի են։ Քաղաքական ասպարեզից հեռանալու է Էրդողանը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կարգավիճակները փոխվելու են։ Արցախն, անշուշտ, լինելու է հայկական ու շատ հետաքրքիր միավոր։
Հիմա դժվար փուլ է, պետք է դիմանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա նոր իրողությունները պահանջելու են նոր իշխանություն։ Ավելի հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն, որին ընտրելու է այս ԱԺ-ն։
Եվ ավելի մեծ հավանականությամբ՝ դա լինելու է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ մոտավորապես այնպես, ինչպես 2018-ին ընտրվեց ինքը։ Իսկ իրեն տրվելու է անձնական երաշխիքների փաթեթ։ Հետո կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն։ Փոփոխությունների ալիքը աշխարհում մոլեգնում է՝ իր ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ։ Հայաստանն անմասն չի մնալու։ Մեծ փոփոխությունների փուլում շատ կարևոր է մնալ մարդ, պահպանել մարդկային որակները և չկորցնել ադեկվատությունը։
Օրինակ՝ ՔՊ առավել վատահամբավ պատգամավորները ճիշտ կանեն՝ վերանայեն իրենց պահվածքը։ Ընդդիմախոսներին քացի տալը, վիրավորելը սեփական շահից ելնելով պետք է մոռանալ։ Նույնը վերաբերում է դատաիրավական համակարգին՝ ապօրինությունների էնտուզիազմը մեղմել։ Իսկ հանրային նոր առողջ շերտը պետք է արագ կազմակերպվի, որպեսզի երկիրը փոփոխությունների արդյունքում առաջ գնա, և ոչ՝ հետ։ Երկուսի հավանականությունն էլ այս փուլում բարձր է»:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
251249անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
11 / Փետրվար / 2020
Հանրաքվեի հակառակ կողմը
Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը,...
31 / Մարտ / 2020
Այսօր լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...
29 / Մարտ / 2020
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ...
30 / Մարտ / 2020
Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացում կատարելու օրենսդրական...
30 / Մարտ / 2020
Ենթադրենք՝ կա մեկը, ով վաղուց ցանկանում է սպանել որևէ մեկին, մտածում է ձևերի մասին, և ահա իմանում...
Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում նրանց չհերձելու հարցը: Կառավարությունն առաջարկում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ չկան հատուկ դիահերձարաններ:...
30 / Մարտ / 2020
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է (տեսանյութ)
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է Մանրամասները՝ տեսանյութում։
30 / Մարտ / 2020
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր...
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր
Մանրամասները՝ տեսանյութում։