29 / Մարտ / 2022 : 16-48

Հնդկաստանում վայրի ընձառյուծը ներխուժել է Mercedes-Benz-ի գործարան՝ մի քանի ժամով կաթվածահար անելով աշխատանքը (տեսանյութ)

Հնդկաստանի Չական քաղաքում գտնվող Mercedes-Benz մեքենաշինական գործարանը վերջերս ստիպված էր դադարեցնել աշխատանքը բավականին անսովոր պատճառով: Վայրի ընձառյուծը վաղ առավոտյան ինչ-որ կերպ հայտնվել էր գործարանում և մի քանի ժամ թափառել տարածքում, գրում է Luxury Launches-ը։

Անակնկալ այցելուն գործարանում խուճապ է առաջացրել, և աշխատողներն արագ տարհանվել են, ինչի հետևանքով հոսքագծերի աշխատանքը դադարեցվել է: Հատկանշական է, որ վայրի կենդանին ևս խուճապի է մատնվել՝ չկարողանալով դուրս գալու ճանապարհը գտնել:

Նշվում է, որ դեպքի վայր կանչված մասնագետները կարողացել են կենդանուն անվտանգ դուրս բերել ու վերադարձնել իր բնական միջավայր:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 64798անգամ
Վերջին լուրեր