Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2022 : 12-18

Ադրբեջանում գտնվող հայ գերիները շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվում արագ, անարդար դատավարությունների. Amnesty International


Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին:

Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։

«Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», - նշված է զեկույցում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28899անգամ
Վերջին լուրեր