30 / Մարտ / 2022 : 12-59

Բելառուսն արգելել է երկրից բրնձի, մակարոնի և ալյուրի արտահանումը

Բելառուսի կառավարությունը 3 ամսով արգելել է երկրից բրնձի, ձավարեղենի, տարեկանի և գարու ալյուրի, մակարոնային արտադրանքների արտահանումը երկրից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության առևտրի և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարությանը։

Նշվում է, որ արգելքը սահմանվել է երկրի սննդամթերքի անվտանգության պահպանման և դեֆիցիտ թույլ չտալու համար։ Հրամանագրի գործողությունը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների վրա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7304անգամ
Վերջին լուրեր