31 / Մարտ / 2022 : 09-35

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին՝ Բրյուսելում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։

ԵՄ ներկայացուցիչը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ Միշելը երկու երկրների ղեկավարների հետ կքննարկի վերջին բանակցություններից հետո զարգացումները, ինչպես նաև «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ բոլոր մարդկանց, ովքեր ապրում են տարածաշրջանում»։
Դիտվել է 5824անգամ
Վերջին լուրեր