Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2022 : 15-01

ՀՀ-ից դրական ազդակներ ենք տեսնում, հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում․ Ադրբեջանի ԱԳ նախարար


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լայն հնարավորությունների մասին։

Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Հայաստանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ են ներկայացրել՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։

«Մենք դեռ կոնկրետ պատասխան ենք սպասում։ Հայկական կողմից հնչում են դրական ազդակներ, մենք դա տեսնում ենք։ Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,-ասել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12981անգամ
Վերջին լուրեր