Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 20-46

Հիշատակություններ Երեւանի մասին. մաս երկրորդ

 

ՆԿԱՐ՝ ԺՈԶԵՖ ԳՐԵԼՈ 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Երևանը 17-րդ դարավերջին, ըստ Ժան Շարդենի ուղեկից նկարիչ Ժոզեֆ Գրելոյի: Նրանց այցելությունից հետո Երեւանում 1679թ.-ին տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Ծաղկուն Երեւանի համայնապատկերը պահպանվել է նրանց շնորհիվ։ 

 

ԵՐԵՒԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ 

Էրեբունի-Երեւան, որն այնքան հին պատմություն ունի. հազարավոր անգամներ գերված, պաշարված, ավիրված, բայց հայ մարդու հզոր կամքի եւ ուժի շնորհիվ կանգուն պահված: Ավելի հին, քան Հռոմը՝ հիմնադրված նրանից 29 տարի առաջ: Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակից, սակայն ի տարբերություն նրանց, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Առաջին հիշատակությունները Երեւան բնակավայրի մասին հանդիպում ենք դեռեւս Ք.ա.8-րդ դարի գրավոր աղբյուրներում, սեպագիր արձանագրություններում՝ հայ եւ օտար թագավորների կողմից արված:

Որպես ավան, չափածո ստեղծագործություններում այն հիշատակվում է դեռեւս Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1388թ.-ին Լենկթեմուրի ավերիչ արշավանքի առնչությամբ.

Եւ յԵրեւան մեծ աւանին՝

Արս հինգհարիւր կոտորեցին:

Երեւանի մասին նաեւ ողբ է գրուել 16-րդ դարում: Հեղինակն է հովհաննես Տաղասացը, ով 1579 թ.-ին Մուստաֆա Լալա Փաշաի կողմից քաղաքի գրավման ու ավերման ժամանակակիցն ու ականատեսն է եղել:

17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ, երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էլ հեղինակն է Երեւանի մասին գրված առաջին երգիծական տաղի՝ վերնագրված «Գովասանություն Երեւանա քաղաքին», որի երաժշտությունը դժբախտաբար չի հասել մինչեւ մեր օրերը.

Առաւօտուց կ'երթաս բազար,

Բօլ կու ծախեն բողկ ու գազար,

Թըթու մածուն չանախ հազար,

Խըմոր հացըն կուտայ Նազար։

 

Նյութի աղբյուր՝

www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 06 / Մայիս / 2020 : 20-46
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 68412անգամ
Վերջին լուրեր