02 / Ապրիլ / 2022 : 09-40


Վրաստանի իշխող կուսակցությունից հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներն իմաստ չունեն

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներն իմաստ չունեն:

«Պատժամիջոցները չեն գործում, և դա բացարձակապես բոլորն են ընդունում: Եթե նույնիսկ մենք դա չընդունենք, դա փաստ է և իրականություն: Վրաստանի կողմից կիրառված պատժամիջոցները որևէ դեր չեն կարող ունենալ», - Առաջին ալիքի եթերում ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով` իշխանությունները կենտրոնացած են նրա վրա, որ չանեն այնպիսի քայլեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել բնակչությանը և երկրին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 16833անգամ
Վերջին լուրեր