Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, երթան
Ման գալու համար...
Կոմիտաս
ԿՈՄԻՏԱՍ «ԿՈՏ ՈՒ ԿԵՍ ԿՈՐԵԿ ՈՒՆԵՄ», ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳ
Գործիք.՝ Դանիել Երաժշտի
Մեներգ՝ Նելլի Հովակիմյան, Լուսինե Ասիլյան
1. Կոտ ու կես կորեկ ունիմ ցանելու համար,
Ճընճուղներ ժողվան եկան ուտելու համար,
Կըզվա, քար առա գետնեն զարնելու համար,
Թռան, գացին բերդի տանիս գանգտելու համար:
Ա՜յ ճընճղիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն, երթան
Ման գալու համար։
2. Ղասաբներ ժողվան եկան մորթելու համար,
Պառավներ ժողվան եկան փետրելու համար,
Նորհարսներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Աղջիկներ ժողվան եկան դեղդըրի համար:
Ա՜յ ճընճղիկ...
3. Երեցներ ժողվան եկան օրհնելու համար,
Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,
Համբաներ ժողվան եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան եկան թամաշի համար։
Ա՜յ ճընճղիկ...
4. Կոտ ու կես գարի ունիմ ցանելու համար,
Տունը մեկ վեցկի տըվեք վարելու համար,
Տունը մեկ մըշակ տըվեք ցանելու համար,
Տունը մեկ մանկեռ տըվեք տափելու համար:
Ա՜յ ճընճղիկ...
5. Տունը մեկ ջըրկալ տըվեք ջըրելու համար,
Տունը մեկ մանգաղ տըվեք քաղելու համար,
Տունը մեկ հընձվոր տըվեք հընձելու համար,
Տունը մեկ մըշակ տըվեք կապելու համար:
Ա՜յ ճընճղիկ...
6. Տունը մեկ մըշակ տըվեք բարդելու համար,
Տունը մեկ հաչակ տըվեք դիզելու համար,
Տունը մեկ սելվոր տըվեք կըրելու համար,
Ճընճուղներ չըլնի ցըրվեն ուտելու համար։
Ա՜յ ճընճղիկ…
7. Կոտ ու կես ցորեն ունիմ կալսելու համար,
Տունն երկու ջարջառ տըվեք ծեծելու համար,
Տունն երկու եզը տըվեք լըծելու համար,
Տունն երկու քառէշք տըվեք էրնելու համար:
Ա՜յ ճընճղիկ…
8. Տունն երկու մաղ ժողվեցեք մաղելու համար,
Տունն երկու մարդ ժողվեցեք չափելու համար,
Տունն երկու ջաղաց տըվեք աղալու համար,
Տունն երկու տաշտ ժողվեցեք խըմորի համար:
Ա՜յ ճընճղիկ…
9. Տունն երկու կընիկ տըվեք հունցելու համար,
Տունն երկու թոնիր տըվեք թըխելու համար,
Տունն երկու մարդ ժողվեցեք ուտելու համար,
Ճընճուղներ չըլնի ժողվեն ուտելու համար։
Ա՜յ ճընճղիկ…
ԿՈՄԻՏԱՍ
«ԿՈՏ ՈՒ ԿԵՍ ԿՈՐԵԿ»
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։