Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2022 : 10-08


Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը. դեսպան Կոպիրկինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:

«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:


Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24334անգամ
Վերջին լուրեր