06 / Ապրիլ / 2022 : 12-49

Մերկ տղամարդը մտել է Ալմաթիի օդանավակայանի տարածք (տեսանյութ)



Ալմաթիի օդանավակայանի տարածք ներխուժելու համար հարբած, մերկ տղամարդ (ծնված 1997 թ․) է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ոստիկանության տրանսպորտային դեպարտամենտի մամուլի ծառայությանը։

Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը մութ ժամանակ մագլցում օդանավակայանի արգելապատնեշի վրայով և հայտնվում թռիչքավայրէջքային ուղու վրա։ Տեսանյութն ուղեկցվում է «Տերմինատոր» ֆիլմի երաժշտությամբ։

Ձերբակալության ժամանակ տղամարդն իրեն պահել է ոչ ադեկվատ։ Նրա դեմ հարուցվել է 3 վարչական վարույթ՝ հարբած վիճակում հանրային վայրում հայտնվելու, մանր խուլիգանության և առանց համապատասխան թույլտվության օդանավակայանի տարածքում հայտնվելու համար։ Նյութերն ուղարկվել են դատարան։

տեսանյութը դիտեք այստեղ

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 43693անգամ
Վերջին լուրեր