06 / Ապրիլ / 2022 : 13-39

Գլենդելը կրկին հայ քաղաքապետ ունի

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:

Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը:




Կայքի փոխանցմամբ, Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում է բնակվում 1986 թվականից:

Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար: Նա 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում:


«Իմ կարիերայի մեծ մասը ես նվիրել եմ Գլենդելի բնակիչներին ծառայելուն: Սկզբից որպես քաղաքային գործավար, հետո քաղաքային խորհրդի անդամ, իսկ հիմա որպես քաղաքապետ ես կշարունակեմ ծառայել այդ մեծ հանրությանը եւ ապահովել նրա ապագան: Ես հպարտ եմ այդ հնարավորությամբ եւ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ վստահեցին ինձ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգիներ ևս ղեկավարել են Գլենդելի քաղաքային իշխանությունը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10942անգամ
Վերջին լուրեր