Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Ապրիլ / 2022 : 15-11

Մենք մտադիր չենք սպանել Զելենսկիին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, թե ռուսական իշխանությունները ցանկանում են սպանել Վլադիմիր Զելենսկին։ «Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նաև հերքել է այն տեղեկությունը, թե իբր ռուսական իշխանությունները պատրաստվում են տապալել Զելենսկին։ «Դա բացարձակապես ճիշտ չէ, մենք երբեք չենք խոսել Ուկրաինայի օկուպացիայի մասին»,- ընդգծել է Պեսկովը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8414անգամ
Վերջին լուրեր