06 / Ապրիլ / 2022 : 16-28

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում են. եռակողմ հանդիպումը քիչ անց կմեկնարկի

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս արդեն Բրյուսելում է:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 46824անգամ
Վերջին լուրեր