07 / Ապրիլ / 2022 : 12-28

Ալիևը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումն արդյունավետ կլինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուսով է, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը միտված կլինի արդյունքի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հույս է հայտնել, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը կլինի արդյունավետ։

Նշելով այս ձևաչափով առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում, Ադրբեջանի նախագահը նշել է այն ժամանակ ձևավորված խաղաղության օրակարգի կարևորությունը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11011անգամ
Վերջին լուրեր