Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 10-14

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։

Իր հայտարարության մեջ նախագահությունը ողջունում է նաեւ «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։

«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մինչեւ ապրիլի վերջը սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6214անգամ
Վերջին լուրեր