Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 10-22

Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է լինել Ուկրաինայի երաշխավորը

Ֆրանսիան պատրաստ է հրադադարից հետո երաշխավորի դեր կատարել Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին Le Parisien թերթի ընթերցողներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ինչ-որ պահի հրադադար կլինի, եւ մենք ստիպված կլինենք խաղաղություն կառուցել: Դա հնարավոր չէ անել առանց երաշխավորի, եւ Ֆրանսիային կոչված է լինել այդպիսի երաշխավորներից մեկը»,- ​​ասել է Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակել հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անկախ դրանց արդյունքներից, քանի որ դա թույլ է տալիս Փարիզին «պահպանել բանակցությունների մասնակցի կարգավիճակը»։ «Դա իմ պարտքն է։ Եւ եթե նույնիսկ ես կարծում եմ, որ մինչ մայիսի կեսերն արդյունք չի լինի, ապա դա օգտակար կլինի ապագայում խաղաղությանը պատրաստվելու համար»,- ասել է Մակրոնը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11461անգամ
Վերջին լուրեր