Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2022 : 16-18

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն․ Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

Լավրովն իր խոսքում ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

«Մենք հաստատել ենք ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իր մանդատի հստակ իրականացման նշանակությունը»,-ընդգծել է Լավրովը:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն, և որ Մոսկվան այս հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6752անգամ
Վերջին լուրեր