09 / Ապրիլ / 2022 : 09-45


Ադրբեջանում որոշել են COVID-19-ի դեմ «Ղարաբաղ» անունով պատվաստանյութ մշակել

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ-թղթակից Թարլան Մամեդովը հայտնել է, որ ինքն ու իր թիմը COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում, փոխանցում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Նրա խոսքով` «պատվաստանյութն արդյունավետ կլինի դելտա և օմիկրոն շտամների դեմ, և ընդհանուր առմամբ այն կարող է կայուն լինել ապագա բոլոր մուտացիաների նկատմամբ»:

«Երբ պատվաստանյութի վրա աշխատանքն ավարտվի, մենք նախատեսում ենք այն անվանել «Ղարաբաղ»»,- ասել է Մամեդովն առցանց սեմինարի ժամանակ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7185անգամ
Վերջին լուրեր