Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2020 : 12-04

Հաստատվեց 17-րդ միջոցառումը. Դրանից կօգտվեն «հրեշտակները»․ մանրամասներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով դրամաշնորհներ կհատկացվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողներին:

Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով նշեց, որ իրենք ոլորտի համար մշակել են դրամաշնորհային փաթեթներ, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը եւ առեւտրայնացմանը։

Նախարարը նշեց, որ երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ եւ ներդրող հրեշտակներ են կոչվում. «Ներդրող հրեշտակները այն անհատներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել եւ փայաբաժին ունենալ»:

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձեւով` մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հայտերի գնահատումն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների եւ գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը եւ այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

Դիտվել է 121434անգամ
Վերջին լուրեր