09 / Ապրիլ / 2022 : 10-11

Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին

Դերասան Ուիլ Սմիթին տասը տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ արգելել են այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ակադեմիան հայտարարել է, որ որոշումը քայլ է «մեր անդամների և հյուրերի անվտանգության համար:


««Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեր համայնքի բազմաթիվ մարդկանց մեծարելու համար, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք կատարեցին։ Այնուամենայնիվ, այդ պահերը խաթարվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմին՝ պարոն Սմիթի կոմից», - ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ:

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։

Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47495անգամ
Վերջին լուրեր