11 / Ապրիլ / 2022 : 09-59

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլով առաջատարը Էմանուել Մակրոնն է

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալներով, առաջատար է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ քվեաթերթիկների 97%-ը մշակելուց հետո: Նա հավաքել է ձայների 28%-ը։

Այս մասին գիշերը հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն իր կայքում:

Երկրորդ տեղում, ինչպես և սպասվում էր, Մակրոնի հիմնական մրցակից «Ազգային համախմբման» թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենն է, ով հավաքել է ձայների 24,03%-ը։ Երրորդ տեղում գտնվող ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը հավաքած ձայներով քիչ է հետ մնում Լը Պենից , նա ստացել է ձայների 21,57%-ը։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Reconquista շարժման հիմնադիր Էրիկ Զեմմուրը՝ 6,97% ցուցանիշով։ Մնացած թեկնածուները հավաքել են 5%-ից պակաս. Զեմուրի ամենամոտ հետապնդողը` Հանրապետական կուսակցության թեկնածուն, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, նախնական տվյալներով, զբաղեցնում է հինգերորդ տեղը` 4,49% ձայնով:


Հիշեցնենք, երեկ՝ ապրիլի 10-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցությունը նախնական տվյալներով կազմել է մոտ 75 տոկոս։

Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում էր 12 թեկնածու։

Քվեարկության երկրորդ փուլը որոշիչ է լինելու. այն տեղի կունենա ուղիղ երկու շաբաթ անց՝ ապրիլի 24-ին։

Մակրոնը կարող է հաղթել երկրորդում ու ամբողջական հաղթանակ տանել՝ ըստ առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո արված հարցումների: Հաղթելու դեպքում Էմանուել Մակրոնը կվերընտրվի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Ըստ երկրի օրենսդրության, եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի 50%-ից ավելի, ապա կայանում է ընտրությունների երկրորդ փուլը։

Ֆրանսիական հինգերորդ Հանրապետության ավելի քան 60 տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15011անգամ
Վերջին լուրեր