12 / Ապրիլ / 2022 : 11-10

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ

Հայաստանում ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 691 դեպք, որից 410 հազար 365-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2025 բուժառու:


Մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք, առողջացել է 24 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 3 հազար 171-ի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20943անգամ
Վերջին լուրեր