Հոգնած և տանջված ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն․ խորհուրդներ
Մեր ոտքերը մեծ ծանրաբեռնվածություն են կրում օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով, լավ իքնազգացողության համար, ունեն մշտական խնամքի կարիք: Չխնամված ոտքերը հանգեցնում են հոգնածության, ֆիզիկական տառապանքների` քայլելուց առաջացած ցավերից:
Հոգնած և ուռած ոտքերին կօգնեն հետևյալ միջոցները.
-Տուն գալուց հետո 30 րոպե տրամադրեք ոտքերին: Պառկեք բազմոցին կամ մահճակլին, ուղիղ ոտքերը դրեք մի փոքր բարձր:
-Քնելուց առաջ, տեղում նստած, ոտքերով պտտական շարժումներ կատարեք հակառակ ուղղություններով:
-Գիշերը, արյան շրջանառությունը լավացնելու համար, ոտքերի տակ դրեք չոր բարձ:
Ոտքերի հոգնածությունը հանելուն և արյան շրջանառությունը կարգավորելուն կօգնեն դեղաբույսերից պատրաստված եփուկներն ու թուրմերը: Օգտակար է օգտագործել նաև տարբեր տեսակի յուղեր կամ դրանց խառնուրդները' նուշի կամ ցորենի ծիլի յուղերը, յուղային էքստրակտներ՝ երիցուկի կամ կռատուկի արմատների, եթերային յուղեր' գիհու (можжевельник) կամ թեյի ծառի:
Ոտքերի լոգանքներ
Հանգստացնող կոնտրաստային լոգանքները կոփում են մաշկը, խթանում արյան շրջանառությունը, հանում ընդհանուր հոգնածությունը: Լոգանքն ընդունեք միաժամանակ տաք (5 րոպե) և սառը (10 վայրկյան) ջրով' 5-6 անգամ: Լոգանքի ընդհանուր տևողությունը 10 րոպե է: Կրկնել կարելի է առանց սահմանափակումների:
Մաքրող և թարմացնող լոգանք
3 լ եռացրած ջրի մեջ լուծեք 1 բուռ կերակրի աղ,1 ճաշի գդալ կերակրի սոդա: Այս խառնուրդով ընդունեք ոտքերի լոգանք 20-30 րոպե: