13 / Ապրիլ / 2022 : 16-51

Փարիզում մահացել է «Խաղալիքը» ֆիլմի աստղ Միշել Բուկեն

Փարիզում 96 տարեկանում մահացել է ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան Միշել Բուկեն։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը։

«Միշել Բուկեն մահացել է չորեքշաբթի Փարիզի հիվանդանոցներից մեկում»,- հայտնել է դերասանի շրջապատի ներկայացուցիչը։

Բուկեն իր առաջին գլխավոր դերը թատրոնում խաղացել է 1944 թվականին։ 1960-ականներին նա հաջողությամբ նկարահանվել է «Նոր ալիքի» ռեժիսորներ Ֆրանսուա Տրյուֆոյի և Կլոդ Շաբրոլի կինոնկարներում։ Բուկեն երկու անգամ՝ 2002 և 2006 թվականներին, ստացել է ֆրանսիական «Սեզար» բարձրագույն կինոմրցանակը՝ որպես լավագույն կինոդերասան։ Նա նաև երկու անգամ արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր թատերական մրցանակին։


Բուկեի գործընկերները նկարահանման հրապարակում տարբեր տարիներին եղել են Ժան Գոբենը, Ժան Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Պիեռ Ռիշարը, Կատրին Դենյովը։ Դերասանը խաղացել է գրեթե 80 ֆիլմում։ Դրանցից՝ Ֆրենսիս Վեբերի «Խաղալիքը» (1976թ.), Ռոբերտ Հոսեյնի «Թշվառները» (1982թ.), Խոսե Ջովանիի «Երկուսը քաղաքում» (1973թ.), Ժակ Դերեի «Բորսալինոն» (1970թ.) և այլն։

2018 թվականին Բուկեն արժանացել է Պատվո լեգեոնի բարձրագույն աստիճանի՝ Մեծ Խաչի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21071անգամ
Վերջին լուրեր