13 / Ապրիլ / 2022 : 17-01

Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 472.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.70 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.45 դրամ (նվազել է 2.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.21 դրամ (նվազել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.91 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28223անգամ
Վերջին լուրեր