14 / Ապրիլ / 2022 : 09-42
Խաղաղության դարաշրջանը նոր չի սկսվում
Արեգ Ա․ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1997 թվականի իր հրաժարականի ուղերձում առաջին նախագահ և առաջին հարևանասեր լևոն տեր պետրոսյանն ասաց «խաղաղության կուսակցությունը պարտվեց, պատերազմի կուսակցությունը հաղթեց։
Պատերազմի կուսակցություն կոչվեցին այն ուժերը, որոնք թույլ չէին տալիս առաջին նախագահին գնալ Արցախի խնդրի լուծմանն առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրապնդման։
Այսպես կոչված խաղաղության կուսակցությունը 99ի հոկտեմբերի 27ին փորձեց զինված հեղաշրջման միջոցով հետ վերադարձնել իշխանությունը։
2008ին նույնպես խաղաղության կուսակցությունը գլխավոր դերերում էր` այս անգամ արնահեղությունը տեղափոխելով փողոց։
Այդ ամբողջ ընթացքում, արտաքին ուժերի աջակցությամբ, խաղաղության կուսակցությունը շարունակում էր աշխատանքը հասարակության հետ` օգտագործելով բազմատեսակ տեխնոլոգիաներ։
Եվ ահա տասնամյակների ընթացքում կիրառած տեխնոլոգիաներն իրենց արդյունքը տվեցին 2018ին։
Անմիջապես իշխանության գալուց հետո լևոն տեր պետրոսյանի «սդաչին» հպարտորեն հայտարարեց, որ «հեղափոխության» արդյունքում ադրբեջանը սկսել է չկրակել սահմանին։
Բոլորս էլ տեսանք, թե ինչ էր նշանակում ադրբեջանի իբր չկրակելը։ Թշնամին թե՜ կրակում էր և թե՜ լայնածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնում շփման գծի ողջ երկայնքով։
Իսկ ահա խաղաղության կուսակցությունն ամեն կերպ հերքում էր թշնամու ինժեներական աշխատանքների ու զինտեխնիկա կուտակելու բոլոր փաստերը։
Արդյունքում ունեցանք 44 օրյա պատերազմ, 5000 զոհ, 15000 վիրավոր, հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքներ, Արցախի տարածքի 75% կորուստ, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիա։
Այսօր խաղաղության կուսակցությունը շարունակում է պնդել խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին։
Խաղաղության կուսակցությունը միաժամանակ և ասում է «մենք անշեղորեն գնալու ենք դեպի խաղաղություն` անկախ հարևանների գործողություններից», և միաժամանակ համաձայնվում են ադրբեջանի պահանջներին` Արցախն ադրբեջանի կազմում պահելու վերաբերյալ թշնամու պահանջներին։
Ու այս համատեքստում բոլորովին պատահական չէ մեր հասարակությունում առաջացած Արցախի դրոշի հակազդեցությունը։
Այսպիսով, իշխանամետ թե «ընդդիմադիր», բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր հեգնում են Արցախի դրոշի կարևորությունը, սպասարկում են խաղաղության կուսակցության, ավելի ճիշտ թուրք֊ադրբեջանական շահեր։
Եվ այսօր որքան շատ են սրանք խոսում խաղաղությունից, այդքան ավելի հստակ է դառնում, որ թշնամին դեռ նպատակներ ունի»։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
9064անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
11 / Փետրվար / 2020
Հանրաքվեի հակառակ կողմը
Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը,...
31 / Մարտ / 2020
Այսօր լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...
29 / Մարտ / 2020
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ...
30 / Մարտ / 2020
Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացում կատարելու օրենսդրական...
30 / Մարտ / 2020
Ենթադրենք՝ կա մեկը, ով վաղուց ցանկանում է սպանել որևէ մեկին, մտածում է ձևերի մասին, և ահա իմանում...
Ազգային ժողովը քննարկում է կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում նրանց չհերձելու հարցը: Կառավարությունն առաջարկում է չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ չկան հատուկ դիահերձարաններ:...
30 / Մարտ / 2020
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է (տեսանյութ)
Մարդիկ սովի են մատնվում, վարձով տներից հանում են. տեղորոշելու ժամանակն անցել է Մանրամասները՝ տեսանյութում։
30 / Մարտ / 2020
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր...
Սև ժանտախտը տարածվեց չիմացության պատճառով. մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել. պատգամավոր
Մանրամասները՝ տեսանյութում։