Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2022 : 10-13

Ուկրաինայում ընթացող պատերազմում տուժել է 20 լրագրող, սպանվել են 7-ը

Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր տուժել է 20 լրագրող։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվածների անունների հրապարակումից պարզ է դառնում, որ նրանց թվում կան ինչպես միջազգային, այնպես էլ ուկրաինացի լրագրողներ։

Միության տվյալներով՝ չեն կարող կապ հաստատել նաև մի քանի այլ լրագրողների հետ և տեղեկություն չունեն նրանց վիճակի մասին։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի մարտի 23-ի տվյալներով՝ Ուկրաինայում սպանվել է 7 լրագրող։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4792անգամ
Վերջին լուրեր