14 / Ապրիլ / 2022 : 11-06
«Ամերիաբանկ»-ի «Դարձի՛ր փոփոխությունը» մրցույթը ուսանողներին հնարավորություն է տալիս իրականացնել իրենց անհավանական թվացող գաղափարները
Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալ նորարար, արդյունավետ գաղափարներով։ Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում՝ 3 մլն ՀՀ դրամի շրջանակներում։
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված նախագիծն արժանացավ գլխավոր՝ 3 մլն ՀՀ դրամ մրցանակին։ Եվս հինգ թիմ ստացան խրախուսական մրցանակներ՝ 100,000-ական ՀՀ դրամի չափով։
Հաղթող 16-20 տարեկան երիտասարդների թիմը՝ TakeAR հարթակի անադմներից Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ պատմեց, որ այն ստեղծելու գաղափարը ունեցել են դեռ վաղուց։ Խաչատրյանը, մասնակցելով DigiTec Expo-ի ցուցադրությանը, ծանոթանալով Arloopa հավելվածին, որոշել է նման հարթակ ստեղծել։ Իրենք էլ որոշել են դպրոցական դասագրքերը հագեցնել լրացված իրականությամբ։
«Կոնկրետ այս ծրագրով մենք նախատեսում ենք 8-րդ դասարանի մարդ-անատոմիա դասագրքի լրացված իրականության տեխնոլոգիայով հագեցնել և ստանալ թվային լաբորատորիա, որը կլինի աշակերտի հետ՝ անկախ նրանից նա կլինի դպրոցում, թե տանը։ Չնայած դիմել ենք շատ կառույցների մեր գաղափարը ֆինանասավորելու համար, սակայն մինչ օրս մենք այս գաղափարի համար ֆինանասավորում չէինք ստացել։ Շատ ուրախ ենք, որ վերջապես գնահատվեց գաղափարը և հուսով ենք, որ այն իրոք մեծ փոփոխություններ կբերի»,- նշեց Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ գումարը ներդնելու են հարթակը զարգացնելու մեջ։ Նշում են՝ գումարը կծախսեն մոդելների, ձայնագրությունների պատրաստման, ինչպես նաև պատրաստի մոդելների գնման և իրենց կարողությունների զարգացման վրա։
«Ներգրավելու ենք նաև այնպիսի մասնագետների, ովքեր կկարողանան մասնագիտական աջակցություն ցույց տալ ավելի ճշգրիտ մոդելներ ստանալու համար»,- եզրափակեց Խաչատրյանը։
«Այս սերունդը ունի կրթության որակի, կրթության մակարդակի խնդիր, բայց միաժամանակ շատ ավելի բաց է և պատրաստ է առաջ նայել և առաջ գնալ։ Այսպիսի ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդության ակտիվացմանը, երիտասարդության կրեատիվ միտքը զարգացնելուն և դեպի փոփոխությունները ուղղելուն, կարծում եմ, շատ կարևոր է մեր ազգի ապագայի համար»,- նշեց նա։
Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը առանձնացրեց, որ վերջին տարիների ընթացքում 100-ից ավել նախագծեր են իրականացրել երիտասարդների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով ոգևորել նրանց, տալ նրանց հնարավորություն զարգացնել իրենց ունակությունները, ռեալիզացնելու իրենց պոտենցիալը։
«Մեզ համար կարևոր է, որպեսզի երտասարդները հնարավորություն ունենան իրականացնել իրենց անհավանական թվացող գաղափարները, փոփոխություն բերող մտքերը, և հենց սա է պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, որն է՝ բարելավել կյանքի որակը, իրականցնել այս հետաքրքիր նախագիծը»,- նշեց նա։
Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Ամերիաբանկ»-ի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, «Ամերիաբանկ»-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը, «Ամերիաբանկ»-ի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը, «Ամերիաբանկ»-ի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ Նազարեթ Սեֆերյանը, «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը, Orion Worldwide Innovations Armenia-h համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը, EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր Աննա Խաչատրյանը։
«Ամերիաբանկ»-ը դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ է Հայաստանում և դասվում է երկրի ամենախոշոր և կայուն ֆինանսական հաստատությունների շարքին։ 2021թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով` ակտիվներով, պարտավորություններով, վարկային պորտֆելով, կապիտալով և զուտ շահույթով: Բանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա։
Դիտվել է
10082անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...