14 / Ապրիլ / 2022 : 15-05
Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, դա խաղաղություն չէ. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չխաղալ զոհերի էմոցիաների վրա:
«Ես զոհվածների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, ծնկի եմ եկել: Մենք պետք է ինքներս գրենք մեր պատմությունը, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն մեր պատմությունն ու դա մատուցեն մեզ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը օրակարգ չի պարտադրել:
«Մենք հողեր ենք պահել, քանի դեռ դա շատերին ձեռնտու է եղել, ախր եկեք սա հասկանանք: Հերիք է, այսքան նայել ենք, եկեք տեսնենք, այսքան լսել ենք, եկեք իմանանք, որովհետև հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է, սա ենք մենք ուզում», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թեՀայաստանի շուրջ մեծ ագրեսիվություն կա ու դա միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք. դա կա բազմաթիվ այլ տեղերում: Ըստ նրա՝ պետք է կառավարել ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա:
Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ դիտարկման. «Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք, իսկ, կներեք, եթե պատերազմ սկսեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման ու սահմանապահներ. քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգած է սահմանապահ ու հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, բարձունքների: Մենք մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, մի մասը ոչ մարտական պայմաններում. դա խաղաղություն չէ», - ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն իր ելույթն ավարտեց ու խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
«Այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու ու նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է», -նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
22653անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...