07 / Մայիս / 2020 : 16-35

Թրամփն Ազգային հետախուզության բարձր պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանի թեկնածությունը կքննարկվի Սենատում: Եթե նրա թեկնածությունը հավանություն ստանա, նա Հանձնաժողովի հանձնակատարը կդանա մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Հովակիմյանը ներկայումս ԱՄՆ Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն և Կալիֆորնիայի Հարավային շրջանում Միացյալ Նահանգների դատախազի օգնական:

Բացի այդ, Հովակիմյանն Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի հանձնակատարն է․ այդ պաշտոնում նրան առաջադրել էր Դոնալդ Թրամփը, որը 2018-ին հաստատվել է Սենատի կողմից։

Կարիերայի սկզբում Հովակիմյանը զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

Դիտվել է 20340անգամ
Վերջին լուրեր