Վրաստանը բացում է սահմանները զբոսաշրջիկների համար
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը հուլիսի 1-ին կբացի իր սահմաններն արտասահմանցի զբոսաշրջիկների համար,- գրում է ria.ru լրատվական գործակալությունը։
Գախարիան հայտնել է, որ բացվելու են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հաղորդակցությունը, որն ընդհատվել է մարտի վերջին:
Հունիսին 15-ից Վրաստանը բացվելու է ներքին զբոսաշրջության համար: Ինչ վերաբերում է դրսից ժամանող զբոսաշրջիկներին, ապա նրանց համար երկիր ժամանելու հարցում ստեղծվելու են «անվտանգ միջանցքներ»:
«Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն օտարերկրյա հյուրեր ընդունելու համար », - ասել է վարչապետ Գախարիանջ