07 / Մայիս / 2020 : 16-59

 

 

Վրաստանը բացում է սահմանները զբոսաշրջիկների համար

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան  հայտարարել է,  որ Վրաստանը հուլիսի 1-ին կբացի իր սահմաններն արտասահմանցի զբոսաշրջիկների համար,- գրում է ria.ru լրատվական գործակալությունը։

Գախարիան հայտնել է, որ բացվելու են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հաղորդակցությունը, որն ընդհատվել է մարտի վերջին:

Հունիսին 15-ից  Վրաստանը բացվելու է ներքին զբոսաշրջության համար: Ինչ վերաբերում է դրսից ժամանող զբոսաշրջիկներին, ապա նրանց համար երկիր ժամանելու հարցում ստեղծվելու են «անվտանգ միջանցքներ»:

«Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն օտարերկրյա հյուրեր ընդունելու համար », - ասել է վարչապետ Գախարիանջ

 

Դիտվել է 43410անգամ
Վերջին լուրեր