15 / Ապրիլ / 2022 : 10-25

Հայաստանը ռուսական գազի համար վճարումներն արդեն կատարում է ռուբլով. Վահան Քերոբյան

Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումները ռուբլով են եղել, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է», - РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6639անգամ
Վերջին լուրեր