15 / Ապրիլ / 2022 : 12-48

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իրեն տարիներ առաջ և հիմա

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը մշտապես պայքարում է ավելորդ քաշից ազատվելու համար։

Ամիսներ առաջ նա 2-րդ անգամ դիմեց վիրահատական միջամտության, սակայն դրանից հետո էլ սննդակարգ է պահում ՝ փորձելով չվերադառնալ նախկին քաշին:

Գոհարի խոսքով ՝ 2-րդ վիրահատությունը ընդամենը նիհարելուց հետո կախված մաշկը ձգելու համար էր:

Այժմ Գոհարը ոչ միայն հետևում է սննդակարգին, այլև հաճախում է մարզասրահ:


Նիհարելուց հետո Գոհարը հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ ցույց տալով կազմվածքը:

Ժամանակ առ ժամանակ դիմահարդարը ցույց է տալիս նաև, թե ինչպես է նիհարել ժամանակի ընթացքում՝ համեմատականներ անցկացնելով տարիներ առաջվա և այժմյան իր կազմվածքի միջև:

Հերթական անգամ Գոհարն ինստագրամյան իր էջում նմանատիպ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.«Ես հաստատ գիտեմ՝ անհնարինը հնարավոր է»:

Տեսանյութը՝ դիտեք այստեղ

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37658անգամ
Վերջին լուրեր