Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2020 : 16-59

Կարո Փայլանը քննադատել է Էրդողանին` «սրի ավելցուկ» բառակապակցությունը գործածելու համար

Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում բավական սուր քննադատության է արժանացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մատնանշելով վերջինիս ոչ ճիշտ վարքագիծը: Փայլանին խիստ վրդովեցրել են Էրդողանի` ահաբեկչության դեմ պայքարի մասին ելույթի ժամանակ արտաբերած մի քանի որակումները:

Օրինակ` նա հայտարարել է, որ Թուրքիայում այսօր էլ կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որն էլ Փայլանի վրդովմունքը հասցրել է գագաթնակետին, որովհետև Թուրքիայում «սրի ավելցուկ» ասելիս` նկատի ունեն Հայոց ցեղասպանության որբերին:

«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտությունը։ Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»- գրել է Փայլանն իր ֆեյսբուքյան էջում:

Գ. Գյուլումյան

Դիտվել է 13325անգամ
Վերջին լուրեր