18 / Ապրիլ / 2022 : 15-57

Ձախ Հարութը Գյումրիի ճանապարհին մեքենա է հրում (տեսանյութ)

Ամերիկաբնակ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) այս օրերին գտնվում է Հայաստանում և մասնակցում տարատեսակ միջոցառումների: Օրերս էլ երգիչն այցելել էր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին:

Այսօր նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Գյումրիի ճանապարհին մեքենա է հրում:

«Դեպի Գյումրի». այսպես է Փամբուկչյանը վերնագրել տեսանյութը:

Նշենք նաեւ, որ այս տարվա հուլիսի 1-ին Ձախ Հարութը բոլորում է 72 տարին: Ծննդյան օրվանից երկու օր անց՝ հուլիսի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա հոբելյանական համերգով։ Համերգը կկրի 70/2 խորագիրը։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17781անգամ
Վերջին լուրեր