19 / Ապրիլ / 2022 : 09-46

Մահացել է Վահան Իշխանյանը

Երկարատեւ հիվնդությունից հետո 58 տարեկանում մահացել է հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։


«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։

Yelaket.am-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Վահան Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին:


Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Հինգ գրքերի հեղինակ է՝ «Ռուսուլմանի նոթեր», «Ովքեր են նրանք. հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ), «Անմազ» (պատմվածքների ժողովածու), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 33622անգամ
Վերջին լուրեր