19 / Ապրիլ / 2022 : 11-08

Ձերբակալվել է Լուկաշենկոյին բուժող բժիշկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կոռուպցիայի գործով ձերբակալված բժիշկների թվում է նաև իրեն բուժող բժիշկը, հայտնում է Sputnik Բելառուսը։

«Ցավալի է, որ նրանց թվում է նաև «նախագահի բժիշկը»։ Այդ փաստը վշտացրել է ինձ, բայց օրենքը օրենք է և բոլորին է վերաբերում»,– ասել է պետության ղեկավարը։

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը և պետանվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելն այսօր են Բելառուսի նախագահին զեկուցել, որ բժշկության ոլորտում կոռուպցիայի գործի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյաներ են ձերբակալվել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19651անգամ
Վերջին լուրեր