20 / Ապրիլ / 2022 : 10-27

Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն

ուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակիբացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։

Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:

Բայդենը հավելել է, որ ամեն ինչ անում է գներն իջեցնելու համար՝ մատնանշելով նավթի ռազմավարական պաշարների ազատումը։ Նա նաև ասել է, որ եվրոպական շատ երկրներ պատրաստ են դիմել նույն քայլին՝ էներգակիրների գները կայունացնելու համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9232անգամ
Վերջին լուրեր