20 / Ապրիլ / 2022 : 13-46

Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել Պուտինին եւ Զելենսկուն․ դեսպան

Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Բեն Ցվին։

«Իհարկե»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Պուտինը եւ Զելենսկին պետք է համապատասխան որոշում կայացնեն»,-նշել է նա։

Նա նշել է, որ ՌԴ եւ Ուկրաինայի պատվիրակությունները կարող էին Երուսաղեմում հանդիպումներ անցկացնել։

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ եւ Իսրայելի առաջնորդները շարունակում են մշտական շփումները։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5393անգամ
Վերջին լուրեր