21 / Ապրիլ / 2022 : 11-27

Թագուհի Էլիզաբեթ 2-րդը նշում է 96-ամյակը. հրապարակվել է նոր լուսանկար

Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը նշում է 96-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը հրապարակել է լուսանկար, որում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարում Էլիզաբեթ Երկրորդն առույգ տեսք ունի: Երկարակյաց միապետը հայտնի է ձիավարության հանդեպ մեծ սիրով:

Հայտնի է, որ թագուհին այս տարի ծննդյան տոնը դիմավորում է Սանդրինգհեմում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21866անգամ
Վերջին լուրեր