21 / Ապրիլ / 2022 : 15-56

Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին. նա հրաժեշտ է տվել երկրպագուներին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին։ Marca-ի իսպանական հրատարակությունը հրապարակել է Դելոնի կոչն իր երկրպագուներին.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել ու աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում հաղթանակների ու պարտությունների արանքում։ Շնորհակալություն, Ձեր Ալեն Դելոն»,-նշել է նա։

Անցյալ տարի Դելոնը տարբեր հարցազրույցներում խոսել է էվթանազիայի մասին։ Դրանում Դելոնը բնական լուծում է տեսնում այն ​​մարդու համար, ով, հասնելով որոշակի տարիքի, ինչ-որ պահի ցանկանում է հանգիստ մահանալ։

Էվտանազիա (հունարեն՝ ευθανασία – լավ մահ), ցավերից և տառապանքից ազատելու համար կյանքից զրկելն է։


Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերին Փարիզի արվարձաններում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 109938անգամ
Վերջին լուրեր