21 / Ապրիլ / 2022 : 16-49

Ադրբեջանը Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցում. Լուսանկարներ

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մասնավորապես, Իլհամ Ալիևի հռչակած «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններում» ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։

Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցվում, որի շինաշխատանքների ընթացքն են ներկայացրել ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով լուսանկարներ։

Հրապարակումներում նշվում է, որ Լաչինը շրջանցող ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն, երթևեկելի մասի լայնությունը, ըստ նախագծի, 7 մետր է լինելու, ստորգետնյա մասի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 5 մետր։

Ներկայում բարդ տեղանքով անցնող ճանապարհի երկայնքով մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, արհեստական կցակառույցներ, ջրահեռացման համակարգեր են կառուցվում։ Այս նպատակով ճանապարհի 22-րդ կիլոմետրում կառուցվում է 139,5 մետր երկարությամբ կամուրջ։

Նոր ավտոմայրուղու կառուցումը վերահսկվում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալության կողմից։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32727անգամ
Վերջին լուրեր