21 / Ապրիլ / 2022 : 17-16

Սամվել Կարապետյանն աղքատացել է․ ըստ Forbes–ի՝ նրա կորցրածը կրկնակի գերազանցում է ունեցվածքի չափին

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2022 թվականի Ռուսաստանի 88 միլիարդատերերի ցանկը, որում ներառված են նաև հայազգի գործարարներ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), Սամվել Կարապետյանը:

Սերգեյ Գալիցկին 3,2 մլրդ դոլար կարողությամբ 32-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա համեմատ՝ գործարարը կորցրել է 300 մլն դոլար:

Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը 42-րդ հորիզոնականում է: Նա ունի 2 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ նրա կարողությունն ավելացել է 100 մլն դոլարով:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 82-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նա կորցրել է 2,2 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկին, ապա այն գլխավորում Է Վլադիմիր Լիսինը (18,4 մլրդ դոլար): Առաջին հնգյակում ներառված են Վլադիմիր Պոտանինը (17,3 մլրդ դոլար), Պավել Դուրովը (15,1 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (14 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (13,2 մլրդ դոլար):

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 92656անգամ
Վերջին լուրեր