22 / Ապրիլ / 2022 : 09-58

Պուտինն աշխարհում դարձել է մերժված. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժելու հետևանքով ռազմավարական անհաջողության է բախվում։ Այս մասին նա ասել է Բրյուսելում «Եվրոպայի բարեկամներ» վերլուծական կենտրոնի միջոցառմանը, հայտնում է Reuters-ը։

«Այն, ինչին մենք ձգտում ենք, դա Վլադիմիր Պուտինի և Կրեմլի ռազմավարական ձախողումն է: Եվ ես հավատում եմ, որ դա արդեն տեղի կունենա, ինչ էլ որ լինի... Ուկրաինան գոյատևելու է», - ասել է Շերմանը:


Նա անդրադարձել է փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և այլ դաշնակիցների կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներին:

«Պուտինին սպառնում է ռազմավարական ձախողում սահմանած պատժամիջոցների պատճառով՝ դրանց երկարաժամկետ հետևանքների պատճառով: Մենք հարյուրավոր ամերիկյան ընկերություններ ունենք, որոնք բառացիորեն լքել են Ռուսաստանը, և նրանք չեն վերադառնում: Այնպես որ... կլինի ռազմավարական ձախողում: Պուտինն աշխարհում դարձել է մերժված»,- ասել է Շերմանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկում է 800 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն՝ ներառյալ տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր և 144 000 փամփուշտ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5079անգամ
Վերջին լուրեր